Ֆինլանդիայի հնագույն օդերևութաբանական կայանում, որը տեղակայված է երկրի մայրաքաղաք Հելսինկիում, կիրակի արձանագրվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը դիտումների ողջ պատմության ընթացքում` 31.8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փոխանցմամբ՝ դա 175 տարում գրանցված ամենաշոգ օրն է:
«Ֆինլանդիայի ամենահին օդերևութաբանական կայանը՝ Հելսինկիում գտնվող 175-ամյա Կայսանիեմին, գրանցել է իր պատմության ամենաբարձր ջերմաստիճանը՝ 31.8 ° C: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1945-ին (31.6 ° C)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնագետների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին երկրում սպասվում է ջերմաստիճանի անկում: