Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առևտրային չափորոշիչներին: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Մենք աշխատում ենք Եվրամիությունից դուրս գալու պլանների վրա, նախընտրելի է համաձայնագրով, բայց եթե ԵՄ-ն չհանի բեքստոպի (Իռլանդիայի հյուսիսի և հարավի միջև թափանցիկ սահմանի պահպանումը երաշխավորող մեխանիզմ) մասին ոչ ժողովրդավարական կետը, մենք ստիպված կլինենք ժողովրդին ապահովելու որոշակիություն, որ մենք ԵՄ-ից դուրս ենք գալիս հոկտեմբերի վերջին: Եվ եթե դա նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս ԱՀԿ-ի կանոններով, ապա մենք պետք է դրան պատրաստ լինենք լավագույն կերպ»,- ասել է նա BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի եթերում: Ռաաբը նաև նշել է, կառավարությունն արագացնում է նման սցենարի նախապատրաստումը: