Նախօրեին սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը: