Ճապոնիան և ԱՄՆ-ն օգոստոսին կվերսկսեն երկկողմ առևտրական բանակցությունները՝ սեպտեմբերին ընդհանուր համաձայնության հանելու հաշվարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Առաջին հերթին կողմերը ժամանակի պակասի պատճառով մտադիր են կենտրոնանալ առավել սուր տարաձայնությունների կարգավորման վրա, որոնք վերաբերում են ավտոմոբիլների, պահեստամասերի, ինչպես նաև տավարի մսի մաքսերին:
Բանակցությունները կվերսկսվեն արդեն այս շաբաթ. օգոստոսի 1-ին և 2-ին Վաշինգտոնում պլանավորված են Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգիի կոնսուլտացիաներն առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Վերջին անգամ նրանք հանդիպել են հունիսին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովից առաջ:
Վերջին հաշվով երկու երկրներն էլ ցանկանում են առևտրի շուրջն ընդհանուր համաձայնության հասնել սեպտեմբերի վերջին, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շանս կունենա հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:
Ճապոնիան և ԱՄՆ-ն ապրիլին սկսել են նոր ձևաչափով առևտրական բանակցությունները Մոտեգիի և Լայթհայզերի մասնակցությամբ: Երկրների մինչև մինչ այժմ ազատ առևտրի շուրջը համաձայնագիր չկա, և դրա կնքման պայմանները սուր հակասությունների առարկա են դարձել Ճապոնիայի ներսում, որտեղ մաքսերի էական նվազեցման դեմ է հանդես գալիս ազդեցիկ գյուղատնտեսական շահապաշտպան խմբակցությունը