Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պատշտպանել ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հարազատների հայցն ընդդեմ Սաուդյան Արաբիայի, եթե իշխանությունները չպահանջեն իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես տեղեկացնում է թերթը, այդ մասին ասվում է ահաբեկչի նամակում, որը դատարանին են ներկայացրել հայց հարուցած հարազատների և որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք Էր Ռիադից փոխհատուցում են պահանջում:
Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման և օժանդակման մեջ, որը կազմակերպել է ահաբեկչական գործողությունը, երբ ուղևորատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: