ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք տանուլ չի տվել բանակցությունները:
«Ուղղակի հիշեք, Իրանը երբեք պատերազմ չի հաղթել, բայց երբեք տանուլ չի տվել բանակցությունները»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահը չի պարզաբանել, թե ինքը հատկապես ինչը նկատի ունի:
2018 թվականի մայիսին միակողմանի իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը բազմիցս առաջարկել է Թեհրանին վերսկսել բանակցություններն, սակայն Իրանը դեռևս մերժում է այդ առաջարկությունները: