ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին այցով կմեկնի Լեհաստան: Հուլիսի 30-ին Մամուլի լեհական գործակալությանը հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Կշիշտոֆ Շչերսկին:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ի երեկոյից մինչև սպտեմբերի 2-ն այցով կլինի Լեհաստանում: Սեպտեմբերի 1-ին Վարշավայում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատրազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին»,- ասել Է Դուդայի ներկայացուցիչը:
Շչերսկու խոսքով՝ այցի մանրամասններն ավելի ուշ կհրապարակի Սպիտակ տունը: