Աֆղանստանի արևմուտքում առնվազն 34 մարդ է զոհվել ճամփեզրին տեղադրված ականով ավտոբուսի պայթեցման հետևանքով: Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի առավոտյան Բալա Բուլուք գավառի տարածքում՝ Ֆարահի նահանգի Աաբ Խորմա բնակավայրի մերձակայքում: Զոհվածների թվում կան կանայք ու երեխաներ: Բացի այդ, պատահածի հետևանքով 17 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Առայժմ ծայրահեղական կազմակերպություննեից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: