Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: