ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 31-ին հաստատել է Քելլի Քրաֆթի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներայացուցչի պաշտոնին:
Նրան պաշտպանել է 56 սենատոր, դեմ է արտայտվել 34 օրենսդիր: Շուտով կկայանա Քրաֆթի՝ որպես ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներայացուցչի երդմնատվության արարողությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախորդ մշտական ներկայացուցիչը՝ Նիկի Հեյլին, պաշտոնաթող է եղել 2018 թվականի վերջին: