Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ էլ իր ընտանիքի վրա: Այդ մասին Իրանի ԱԳ նախարարը գրել է Twitter-ի իր էջում:
«Դա չի ազդում ինձ ու իմ ընտանիքի վրա, քանի որ ես սեփականություն կամ որևէ շահ չունեմ Իրանի սահմաններից դուրս»,- նշել է Զարիֆը: Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառն այն է, որ ԱՄՆ-ը իրեն դիտում է որպես «Իրանի գլխավոր ներկայացուցիչն ամբողջ աշխարհում»:
Նախարարն ԱՄՆ-ին շնորհակալություն է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» է համարում «իր շահերի համար»: