Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏէ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտևի մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Օգոստոսի 1-ին այս մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
ՄԱԳԱՏէ-ի Կառավարիչների խորհուրդը որոշել է, որ պետությունները կարող են գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուներ առաջադրել մինչև սեպտեմբերի 5-ը: Այնուհետև կանցկացվեն կոնսուլտացիաներ և ռեյտինգային քվեարկություններ՝ ընտրությունները մինչև հոկտեմբերի վերջն ավարտելու ակնակալիքով: Նոր գլխավոր տնօրենը պետք է պաշտոնն ստանձնի հունվարի 1-ից ոչ ուշ»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր էջում: