ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով: Այս մասին Tert.am-ին է ասել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։