Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և Վաշինգտոնին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության պահպանման համար, հինգշաբթի ասել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունիին:
«Մենք ուշադրություն դարձրեցինք ամերիկյան կողմի հայտարարությանը և անձամբ պարոն Զարիֆի արձագանքին: Այս հարցում չինական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:
Չինական կողմը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և արտերկրյա ենթադատությանը: Մենք կարծում ենք, որ դա չի նպաստում խնդիրների լուծմանը», - ճեպազրույցին ասել է Խուա Չունիին: