Անդորրայում ընթացող բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր: