ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Վենեսուելայի դեմ շրջափակում մտցնելու հարցը: Այս մասին Թրամփն ասել է՝ ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնում է «Սի-սփեն» հեռուստաալիքը:
Թրամփին հարցրել են՝ ամերիկյան իշխանություններն արդյոք քննարկո՞ւմ են Բոլիվարական Հանրապետության դեմ «շրջափակում և մեկուսացում» սահմանելու հարցը՝ հաշվի առնելով «օգնության այն ծավալը, որը ստանում» է Կարակասը Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից: «Այո, ես քննարկում եմ»,- պատասխանել է Թրամփը՝ հրաժարվելով մեկնաբանել: