ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ», - գրել է վարչապետը։
«Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:
Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները: Մանրամասները՝ www.annahakobyan.am ում»,–նշել է նա: