ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթարկվելով ավտորիտար ադրբեջանական ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումանիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունում բազմաթիվ կյանքեր է փրկել: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից դեմոկրատներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Քոկսը Կոնգրեսում քարոզչություն են անցկացնում, որով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին կոչ են անում պահպանել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը: «Նախագահ Թրամփը սխալ է թույլ տալիս՝ խոնարհվելով ադրրբեջանցի բռնակալ Իլհամ Ալիևի անխոհեմ պահանջների առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնության ցուցաբերումը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: