Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխվի Կալիմանտան կղզի. The Star

16:03     2 օգոստոսի, 2019

Ինդոնեզիայի կառավարությունը հաստատել Է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել Է The Star թերթը:

«Նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում,-հայտնել Է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն:- Այն, թե կղզու կոնկրետ որ նահանգում կսկսվի շինարարությունը, կհայտարարվի ավելի ուշ»:

Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված Է 2021 թվականին:

 


© armedia.am