Արցախը պատրաստ է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը:
Այս մասին ինչպես փոխանցում է «Արցախպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանը: «Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության մասին:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը»,-գրել է նա: