Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը պլանավորված է 2019 թվականի սեպտեմբերին: Այդ մասին օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասգար Հաջին:
«Հաջորդ ամսվա ընթացքում, ամսաթիվը դեռևս որոշված չէ, մենք կանցկացնենք գագաթնաժողով, որտեղ կքննարկենք վերջին փոփոխությունները և մեր ձեռքբերումները»,-ասել է նա: Ավելի ուշ, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, Ալի Ասգար Հաջին ճշտել է, որ, իր կարծիքով, «դա կլինի սեպտեմբերի երկրորդ կեսին»: