Թավշյա հեղափոխությունն իր էությամբ ստարթափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, որը ներկայացրին հանրությանը և կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության ու հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումը ունենալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2–ին, «Սեւան ստարտափ սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գաղափարը յուրաքանյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր և իր շրջապատի վրա։
«Այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ անընդհատ բողոքում են, որ չկա փող, և մեր կառավարութունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը ոչ թե փողն է, այլ գաղափարը։ Եթե նա կարողանա համոզել մարդկանց, որ այդ գաղափարը կարող է հաղթել, փող կգտնվի», – ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա է տնտեսական հեղափոխության կառավարության տեսլականը, որպեսզի բոլորը հնարավորութուն ունեն կյանքի կոչելու իրենց գաղափարները, գրում է News.am-ը։
«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ինքը տաղանդ է, և առաջինը ինքը հավատա իր ուժերին՝ բոլորին ստիպելով հավատալ իր ուժերին։ Սա է նոր Հայաստանի ստարտափ գաղափարը։ Նոր Հայաստանն ինքը, ըստ էության, ստարտափ է, որն այնպիսի թափ է հավաքել, որը կանգնեցնել չի լինի», – ասաց նա։