Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը ծրագրում է հայագիտության հետազոտական բաժին բացել, որը կզբաղվի հայոց լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրմամբ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն` այս մասին ասել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մենք մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,- ասել է Շաֆիևը:
Նրա խոսքով՝ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում Ղարաբաղյա հակամարտության հետ կապված և հայագիտության բաժնի բացման նպատակը «հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է»: