Պետդեպը հայտնել է Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանելու մասին:
Նշվում է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն կոնգրեսին ծանուցելուց հետո 15 օրվա ընթացքում և կգործեն առնվազն մեկ տարի:
Սկրիպալների գործով պատժամիջոցների երկրորդ փաթեթը նախատեսում է միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներին Ռուսաստանի հասանելիության սահմանափակում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքի դեպքում արտոնագրման խստացում: