«Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարարանում թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները: Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:)
Հ.Գ. Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է»: Այս գրարումն է ֆեյսբուքյան իր էջում կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեղադրել է տեսանյութ նույն թեմայի վերաբերյալ:
«Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին եւ այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. եւս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:
Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է,որ խոհանոցային սարքավորումներն ավելի արդիական են իսկ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով», - գրել է Փաշինյանը: