Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տիկին Ասմա Ասադը բուժվել է քաղցկեղից: Այս մասին ասված է Telegram-ում հրապարակված Սիրիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
2018 թվականի օգոստոսին Ասմա Ասադի մոտ հայտնաբերվել էր կրծքի չարորակ ուռուցք, հունվարին բժիշկները վիրահատել էին տիկնոջն ու հեռացրել այն։ Այսօր Ասմա Ասադը պաշտոնապես հաղթահարել է հիվանդությունը: