Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 32-ը` վերքեր ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է արաբական հանրապետության առողջապահության նախարարը:
ՆԳ նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել ՃՏՊ-ն, որը տեղի է ունեցել Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ ափի երկայնքով ձգվող ավտոճանապարհին:
Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների, ինչը ուժգին պայթյունի է հանգեցրել: Պայթյունից տուժել է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը: Բուժհաստատության մի քանի տասնյակ պացիենտներ տարհանվել են: