Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին, փոխանցում է Ermenihaber-ը:
«Երբ մենք սկսեցինք կանխել սիրիական տարածքներից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները, մեզ փորձում էին վախեցնել` ասելով` հանկարծ չմտնեք Աֆրին քաղաքի կենտրոն: Մենք չլսեցինք և մտանք Աֆրին, Ջերաբլուս, Ալ-Բաբ: Այժմ էլ կմտնենք Եփրատի արևելք», - ասել է էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Եփրատի արևելք ներխուժելու վերաբերյալ հայտնել են ԱՄՆ-ին և Ռուսաստանին: