Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ: Այդ մասին նա օգոստոսի 5-ին հայտարարել էԹեհրանում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ջիբրալթարի իշխանություների կողմից իրանական լցանավի կալանման հետ կապված միջադեպը:
«Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի գործընկերն է տնտեսական ահաբեկչության մեջ: Նա պետք է գիտենա, որ նման քաղաքականությունը հետևանքներ է ունենալու»,- նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Զարիֆը նաև հավաստիացրել է, որ Թեհրանը չի անտեսելու իր դեմ ուղղված «ագրեսիայի ակտերը»: