ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։