ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, հակառակը, միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար: Նման կարծիք է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Brexit-ը չի փոխի Բրիտանիայի դրությունը ՆԱՏՕ-ում: Ես վստահ եմ, որ անկախ այն բանից, թե ինչպես և երբ տեղի կունենա Brexit-ը, Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարևոր, հանգուցային դաշնակիցը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Նոր Զելանդիայի ուսանողների առջև, ուր ժամանել է աշխատանքային այցով:
Նրա ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը: