Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է գյուղատնտեսական ապրանքի ներկրումն ԱՄՆ-ից և չի բացառում նման ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը:
Չինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ քայլը պատասխանն է Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ 10 տոկոս ծավալով մաքսատուրքեր սահմանելու ամերիկյան կողմի որոշմանը:
Հաղորդվում է, որ չինական կողմը կարող է բարձրացնել օգոստոսի 3-ից հետո կնքվող պայմանագրով ներկրվող ապրանքների մաքսատուրքերը:
Չինական կողմը նշում է, որ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումը խախտում է Օսակայում երկրների նախագահների ձեռք բերած համաձայնությունը: