Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու համար՝ այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու նպատակով, հայտնում է News Sky-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Լոնդոնը նման քայլի է դիմել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավի կալանումը, ինչը վկայում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին: