Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում է երկխոսություն, նա պետք է նախևառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»: «Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսությունը: