Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել օգոստոսի 5-ին տեղի ունեցած բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սե Չժենչժունը: «Օգոստոսի 5-ին ապօրինի բռնի գործողությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 148 մարդու, այդ թվում 13-ից մինչև 63 տարեկան 95 տղամարդու և 53 կնոջ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ձերբակալվածներին կասկածում են չարտոված հանրահավաքին մասնակցելու, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, ինչպես նաև հարձակման նպատակով զենք պահելու մեջ:
Արտահանձնման օրինագծի հակառակորդներն օգոստոսի 5-ի առավոտյան կազմալուծել են Հոնկոնգի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Արմատապես տրամադրված բողոքավորները շրջապատել և հրկիզել են ոստիկանական տեղամասեր, հարձակվել են իրավապահերի վրա և շրջափակել ճանապարհները:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է կիրառել մարդկանց բազմությունները ցրելու համար: