Ճապոնիայում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ը 57 մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, հոսպիտալացվել է 18 հազար 347 հոգի: Ինչպես հայտնել է Kyodo News-ը, այս տվյալներն օգոստոսի 6-ին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը:
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր 5664 հոսպիտալացվածների մասին:
Շաբաթվա ընթացքում տապի պատճառով հիվանդանոց տեղափոխված մարդկանց թվաքանակը երկրորդն է դարձել 2008 թվականից ի վեր, երբ կառավարությունն սկսեց նման վիճակագրություն վարել: