Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։