Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր տրամադրության տակ ապացույցներ կան, որ մեկ տարի առաջ իր դեմ մահափորձը կատարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կարգադրությամբ: Միաժամանակ Մադուրոն նշել է, որ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք՝ Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին: Այդ օրը Կարակասում շքերթի ժամանակ դեպի ամբիոն են ուղղվել պայթուցիկով մի քանի անօդաչուներ. այդ պահին այնտեղ էր նաև նախագահ Մադուրոն: Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել էին 7 գվարդիականներ, նախագահը չէր տուժել: