Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արևմտյան մասում, վիրավորվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 34 տուժածների մասին:
Աֆղանստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ օդ է ցնդել պայթուցիկ նյութերով բարձված ավտոմեքենան: Հանցագործների թիրախը եղել է ոստիկանական տեղամասը:
Պատահարի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում: