ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին և Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Խալեդ ալ Ֆալեհը հանդիպել են Վաշինգտոնում և համաձայնության եկել՝ միասին դիմակայելու նավթի համաշխարհային շուկան ապակայունացնելու Իրանի քայլերին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության՝ օգոստոսի 6-ին տարածված հայտարարության մեջ:
«Նախարարներ Փերրին և ալ Ֆալեհը հավաստել են, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան՝ որպես աշխարհում նավթի երկու խոշորագույն մատակարարներ, կշարունակեն համատեղ աշխատել նավթի համաշխարհային շուկայում կայունության ապահովման ուղղությամբ՝ հատկապես հաշվի առնելով շուկաներն ապակայունացնելու Իրանի ագրեսիվ փորձերը»,- ասված է փաստաթղթում: