«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում է ընդհատակյա ցանցն Իրաքում և Սիրիայում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019 թվականի ապրիլից մինչև հուլիս ահաբեկիչները շարունակել են տարածքներից հրաժարվելու՝ իրենց կողմից որդեգրված մարտավարությունը՝ հօգուտ ապստամբական ակտիվության: ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, օգտագործել է մահապարտների, առևանգել մարդկանց, ինչպես նաև ոչնչացրել գյուղատնտեսական ցանքեր: Նորից սկսել է ընդլայնվել նաև իսլամիստների ֆինանսական ցանցը:
Պենտագոնը արձանագրել է նաև, որ Սիրիայի «էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ: