Սաուդյան Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որը կոչված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելուն և հետագայում պաշտոնից հանելուն: Middle East Eye-ի տեղեկություններով, որի տրամադրության տակ է հայտնվել հարևան Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համար պատրաստված գաղտնի զեկույցը, ծրագիրը մշակվել է այն բանից հետո, երբ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, որին պարբերականը համարում է թագավորության դե ֆակտո կառավարիչը, որոշել է, որ «չափից ավելի հանդուրժող» է եղել Էրդողանի նկատմամբ Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում Էր Ռիադին ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո:
Նյութում նշվում է, որ Խաշոկջիի սպանությունը միջազգային հնչեղություն էր ստացել հիմնականում հենց Թուրքիայի արձագանքի պատճառով: Մասնավորապես ԱՄՆ ԿՀՎ-ն և Սենատը համաձայնվել էին թուրքական հետախուզության եզրակացություններին այն մասին, որ բեն Սալմանն անձամբ մասնակից է ողբերգությանը:
Արդյունքում Էր-Ռիադը որոշել է, որ ժամանակն է «ուժեղացնել պատասխան հարվածը» և թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի նախագահի ազդեցությունը: Ծրագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան մտադիր է գործարկել բոլոր հնարավոր գործիքները Էրդողանի կառավարության վրա կոշտ ճնշման համար: Թագավորությունն առաջին հերթին պատրաստվում է աստիճանաբար դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսության մեջ, կրճատել երկիր զբոսաշրջային հոսքերը և ներմուծման ծավալը, իսկ գլխավորը՝ նվազեցնել իսլամի հարցերում Թուրքիայի դերը:
Էր-Ռիադը հույս ունի, որ այսպիսով Էրդողանը կսկսի զբաղվել ներքին խնդիրների կարգավորմամբ և վերջի ի վերջո կտապալվի ընդդիմության կողմից կամ կսկսի սխալներ թույլ տալ, ինչը կարժանանա մամուլի ուշադրությանը: