Վրաստանի արտգործնախարարությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումը անտեսում է Վրաստանի ինքնիշխանությունը: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Վրաստանի արտգործնախարարության տարածած մեկնաբանության մեջ:
«Ռուսաստանի այդ գործողությունները ուղղված են Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետականության դեմ և կոպտորեն անտեսում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը», - ասվում է մեկնաբանության մեջ:
Ռուսաստանի ղեկավարն օգոստոսի 6-ին Աբխազիայի նախագահին ընդունել Է Սոչիի իր «Բոչարով Ռուչեյ» նստավայրում: Պուտինի խոսքով՝ իրենք Խաջիմբայի հետ քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման և զարգացման պլանները: