Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանում սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը: Փակ նիստի օրակարգում է 2019 թվականի օգոստոսի 7-ին ստեղծված իրավիճակի հետ կապված անվտանգության և իրավակարգի ապահովման մասին» հարցի քննարկումը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ օգոստոսի 7-ին, Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ուժով բռնելու փորձ, որը, հանդիպելով դիմադրության, տապալվել է: