ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է այն մասին, որ Գյումրիում հայտնաբերվել է զորամասերից մեկի ծառայող, ենթասպա Սամվել մեժլումյանի կախված դին: Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.
«Ցավալի լուր.
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:»