Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց: Օգոստոսի 7-ին համապատասխան փաստաթուղթը Twitter-ի իր էջում հրապարակել է Բոլիվարյան Հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության բանակցությունները նախաձեռնվել են մայիսին Նորվեգիայի միջնորդությամբ և շարունակվել հուլիսին՝ Բարբադոս կղզում:
«Չնայած նրան, որ ընդդիմության պատվիրակությունը, որը նշանակել է Խուան Գուայդոն, արդեն գտնվում է Բարբադոսում բանակցություններին մասնակցելու համար, նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է ընդունել չուղարկել իր պատվիրակությունը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշված է, որ հրաժարման պատճառը «Վենեսուելայի նկատմամբ վտանգավոր և կոպիտ ագրեսիան է Թրամփի վարչակազմի կողմից: