Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների միջև:
«Պետական սահմանի պահպանությունն իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել ենք սեփական անվտանգության միջոցառումները»,- լրագրողներին ասել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաևան: Բորուբաևայի խոսքով՝ սահմանով քաղաքացիների և փոխադրամիջոցների անցումը կատարվում է սովորական ռեժիմով: