Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Թուրքիայում է գտնվում երկօրյա այցով, հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է մասնակցելու Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես թուրքական կողմին հրավիրել եմ միանալու Ուկրաինայի արևելքում ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը»,- Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նախագահ Զելեսնկին նշել է նաև, որ ակնկալում է թուրքական կողմի ակտիվ մասնակցությունը Դոնբասի վերականգնման միջազգային համաժողովին, որը Կիևը մտադիր է անցկացնել աշնանը՝ Մարիուպոլում (Դոնեցկի մարզ):