Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիան երբեք չի ընդունի «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումը», հիասթափեցնող է և խոսում է Ուկրաինայի հետ «սիրախաղ անելու» մասին: Այդ մասին հայտարարել է թերակղզու խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան:
Ըստ պատգամավորի՝ եթե Անկարան հավակնում է Մոսկվայի ռազմավարական գործընկերոջ դերին, ապա պետք է հասկանա, որ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է:
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»: