Հնդկաստանի իշխանությունները Ջամու և Քաշմիր լուծարված նահանգի տարածքում բերման են ենթարկել ավելի քան 500 մարդու` այդ թվում տեղի կուսակցությունների ներկայացուցիչների, հայտնում է All India Radio-ն:
«Իրավապահ մարմինների աշխատակիցներն ավելի քան 500 մարդու են բերման ենթարկել Քաշմիրում՝ այդ թվում քաղաքական ղեկավարների և ակտիվիստների: Բնակչության մեծ մասը տանն է մնում անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին հանդես կգա ազգին հղված ուղերձով Ջամու և Քաշմիր նախկին նահանգում ստեղծված իրադրության կապակցությամբ: